Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վիրահատությունից հետո անցել է աշխատանքի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որին վիրահատել են, անցել է աշխատանքի: Նա կիրակնօրյա պատարագը կանցկացնի Ագոստինո Ջեմմելիի անվան հիվանդանոցի 10-րդ հարկի պատշգամբից, այսինքն՝ այնտեղից, որտեղ այժմ գտնվում է:
Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հռոմի պապի վիրահատությունից հետո եթե չլինեն բարդություններ, առնվազն մեկ շաբաթ էլ անհրաժեշտ է վերականգնողական շրջանի համար:
Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ անհրաժեշտություն կա պլանային սիմպտոմատիկ ստենոզի վիրահատության:
Կարծիքներ