ԱՄՆ սենատորը կոչ է անում կոնգրեսականներին հաստատել Իսրայելի և Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը
Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին կոչ է արել հաստատել օրինագիծը, որը ներառում է լրացուցիչ օգնություն Իսրայելին և Ուկրաինային հրեական պետության վրա Իրանի հարձակման ֆոնին:
«Կոնգրեսը նույնպես պետք է անի իր մասը: Ազգային անվտանգության ֆինանսավորման օրինագիծը, որը ամիսներ է սպասել գործողությունների, կարևոր ռեսուրսներ կտրամադրի Իսրայելին և մեր բանակին», - ասվում է սենատորի հայտարարության մեջ:
Կարծիքներ