Ինչպես կազդի եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխումը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
««Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը»․ այս լրատվությունը ընթացիկ տարվա հունվարին եղավ։ Սա որոշակի հարցեր է առաջացնում․ այս եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը՝ ինչպես ենք վճարելու, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ պատերազմից հետո մեր պետության համար լրացուցիչ ծախսեր են ի հայտ եկել։ Մի խոսքով, եվրապարտատոմսերի գործընթացի հետ կապված որոշ պարզաբանումներ՝ մասնագետից։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ բացատրեց, որ առհասարակ պետական ֆինանսական քաղաքականությունը պետք է լինի բազմակողմանի։ Մասնավորապես, երկիրը կարող է միջոցներ ներգրավել ինչպես ներքին աղբյուրներից, օրինակ, ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխմամբ, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, այլ երկրներից ու նաեւ՝ արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով։ Այսինքն՝ անհրաժեշտ է հնարավորինս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները։ Հայաստանի բյուջեն ունի պակասուրդ, եւ այդ ճեղքվածքը փակելու համար բնականաբար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Այդ նպատակով նաեւ Հայաստանի կառավարությունը Լոնդոնյան ֆոնդային բորսայում օրերս տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը՝ 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875 տոկոս: Այնուամենայնիվ, եվրապարտատոմսերի մեր այս տեղաբաշխումը թանկ չէ՞՝ հաշվի առնելով ե՛ւ մեր տնտեսության վիճակը, ե՛ւ թեկուզ հենց միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների պատկերը…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ