Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Կարծիքներ