COVID-19. Հայաստանում հաստատվել է 81 նոր դեպք, առողջացել է 229 մարդ
Հայաստանում մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, առողջացել է 229 քաղաքացի, մահացել է 4-ը: Մեկ օրում կատարվել է 2771 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1081305-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 636 դեպք, որոնցից 212 981-ն առողջացման, 4432-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Արձանագրվել է նաև մահվան 1081 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը
Կարծիքներ