Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ գիշեր Իրանի Ֆարս նահանգում 3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Դարաբ քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 02:08-ին, 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ