ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկում Աֆղանստան՝ թալիբների դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ն Աֆղանստան է ուղարկել B-52 Stratofortress ռմբակոծիչներ՝արմատական «Թալիբանի» զինյալների դեմ պայքարելու համար, հայտնում է Times թերթը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության շրջանակների աղբյուրները:
Ըստ այդ տեղեկությունների, ռմբակոծիչները Աֆղանստան են մեկնել Կատարի ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազայից, նրանց թիվը չի նշվում: Օդային հարվածների ժամանակ օգտագործվել ու են նաև AC-130 հակահրդեհային ինքնաթիռներ, գրում է թերթը:
Աֆղանստանում կառավարական ուժերի և թալիբների միջև դիմակայությունը շարունակվում է արդեն մի քանի տարի: Վերջին ամիսներին թալիբները գրավել են գյուղական և սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ և հարձակումներ են գործել խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։
2020 թվականին Վաշինգտոնը և «Թալիբանի» ներկայացուցիչները Դոհայում ստորագրեցին առաջին խաղաղության համաձայնագիրը ավելի քան 18 տարվա պատերազմից հետո: Այն նախատեսում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ: Այնուամենայնիվ, այս բանակցություններում մի քանի հանդիպումներից այն կողմ, դեռևս այլ ընթացք չի ունեցել :
Կարծիքներ