Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։ Հայտարարվել է տագնապ։
Վթարային վայրէջքի պատճառը եղել է օդանավում ծուխը, օդանավակայանի բոլոր ծառայություններն անցել են արտակարգ ռեժիմի։
Ինքնաթիռում գտնվող 280 ուղևորներն անմիջապես տարհանվել են։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ