Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ՝ զինծառայողի ծնողից խաբեությամբ 1,5 մլն դրամ հափշտակելու դեպքից

Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ՝ զինծառայողի ծնողից խաբեությամբ 1,5 մլն դրամ հափշտակելու դեպքից

Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ՝ զինծառայողի ծնողից խաբեությամբ 1,5 մլն դրամ հափշտակելու դեպքից:

Ավելի վաղ գործին անդրադարձել էր նաեւ Քննչական կոմիտեն:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝  2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։

Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։ Պարզվեց նաև, որ նա զինծառայող չէ։ Միջոցառումները հանգուցալուծվեցին հունվարի 14-ին. տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հորդորում ենք չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում