Կառավարությունը Լալա Բեգոյանին նշանակեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Կառավարությունը Լալա Բեգոյանին նշանակեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում որոշեց Լալա Բեգոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լալա Բեգոյանին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում