Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 4.9%
Հայաստանում 2020-ի դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում անցյալ տարվա դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 35.9% գնաճ, յուղերի և ճարպերի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 13.1% և 6.1% (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%):
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գներն աճել են 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2%-ով (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.3% և 10.0%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):
«Կաթնամթերք, պանիր և ձու» ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.8%, իսկ 2020- նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ, իսկ ձվի գինը աճել է, համապատասխանաբար, 18.5%-ով և 13.1%-ով:
Շաքարի և շաքարավազի գները 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%):
2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:
Կարծիքներ