Օձասար և Կարմիր սարերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք

Օձասար և Կարմիր սարերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք

Հուլիսի 10-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձասար և Կարմիր սարերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակայքում՝ Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:30-ին, մարել` 20:55-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում