Չեմ բացառում, որ «Հայաստան»-ի առաջարկը կընդունվի. Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրենին ԱԺ հրավիրելու մասին

Չեմ բացառում, որ «Հայաստան»-ի առաջարկը կընդունվի. Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրենին ԱԺ հրավիրելու մասին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության առաջարկի՝ ԱԱԾ տնօրենին հրավիրել Ազգային ժողով՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ինչպես Արծվիկ Մինասյանն առաջարկեց, մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով: Ես չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի»:

Նա հավելեց, որ ինքը հետամուտ կլինի, որ ոչ թե ԱԱԾ տնօրենի տեղակալը, այլ ավելի բարձր պաշտոնյա ներկայանա, որպեսզի հարցերը ստանան իրենց պատասխանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում