Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը

Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը

Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային Էներգաբլոկների շինարարությանը:

Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր Էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկարվել Է Տյանվանի ատոմային Էլեկտրակայանում եւ «Սյույդապու» ԱԷԿ-ում:

«Սկսեք աշխատանքը»,-ասել Է Պուտինը: Ռուսաստանը եւ Չինաստանը ատոմային ճյուղում երկարաեւ եւ սերտ համագործակցության փորձ ունեն: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցությամբ արդեն կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի չորս Էներգաբլոկները եւ արագ նեյտրոններով աշխատող CEFR միջուկային ռեակտորը: Մոսկվան եւ Պեկինը փոխգործակցում են նաեւ ՉԺՀ-ում կառուցվող արագ նեյտրոններով աշխատող CFR-600 ռեակտորով Էներգաբլոկի նախագծում:

Տյանվանի ԱԷԿ-ը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր օբյեկտն Է: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով № 1 եւ № 2 Էներգաբլոկների գործարկումը կայացել Է 2007 թվականին: Երրորդ բլոկն աշխատանքն սկսել Է 2017 թվականի դեկտեմբերին, չորրորդը շահագործման Է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ կողմերը պատրաստվում են Տյանվանի ԱԷԿ-ի չորրորդ հերթի (№ 7 եւ № 8 բլոկների) շինարարության մեկնարկին:

Ավելի վաղ ստորագրված պարտավորագրին համապատասխան, ռուսաստանյան կողմը նախագծելու Է այսպես կոչված կայանի միջուկային կղզին, ինչպես նաեւ կմշակի միջուկային կղզու հանգուցային սարքավորումը երկու բլոկների համար: 2019 թվականի հունիսին «Ռոսատոմ»-ը եւ Չինաստանի միջուկային արդյունաբերության պետական կորպորացիան ստորագրել են «Սյույդապու» ԱԷԿ-ի № 3 եւ № 4 Էներգաբլոկների շինարարության պարտավորագիրը, որը գտնվում Է Չինաստանի հյուսիս-արեւելքի Խուլուդաո օկրուգի Լյաոնինի նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում