ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի.

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ 

Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝ 
ընկերության անվանումը և ոլորտը,
աշխատակիցների քանակը,
տեղափոխման մոտավոր ժամկետները,
տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship -ի եւ ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում