ՀՀ գլխավոր դատախազությունից արձագանքել են պաշարված Լենինգրադի երեխաների՝ երևանյան հուշարձանի պղծման դեպքին
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դիմումը, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված երևանյան հուշարձանի պղծման դեպքին:
Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պղծված՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի դեպքի առթիվ։
Կարծիքներ