Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցավակցություններ փոխանցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարտին քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ Թուրքիային ցավակցություն հայտնած երկրներին։
«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են Բարտինում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,- թվիթերում գրել է Էրդողանը ու հրապարակել է ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
Նշենք, որ վերջին տվյալի համաձայն՝ ածխահանքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։
Կարծիքներ