Չեմ կարող հաստատել, որ Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության մասին քննարկումներ կան. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցի քննարկումներ են ունեցել։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը», - ասել է Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ որոշ հայ գործիչներ Երևանի և Մոսկվայի համագործակցությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում սխալ են համարում։
Կարծիքներ