Ֆրանսիական քաղաքը ծածկվել է կարկուտի 60 սմ շերտով
Ֆրանսիական Պլոմպիեր-լե-Բեն քաղաքի բնակիչները ձնահավաք տեխնիկայով և բահերով սկսել են մաքրել փողոցներն այն բանից հետո, երբ դրանք ծածկվել են կարկուտի հաստ շերտով։
Տարածաշրջանում սաստիկ ամպրոպ է գրանցվել, որից հետո տեղացել է կարկուտ։ Դրա շերտի հաստությունը փողոցներում հասնում է 60 սմ-ի։ Տուժածներ չկան։
Իրականացվում են աշխատանքներ փողոցները նաև կոտրված ծառերից մաքրելու և վնասված հոսանքագծերը վերականգնելու ուղղությամբ։
Կարծիքներ