Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանք կիրառել

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանք կիրառել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Դատարանը որոշեց, որ կալանքի համար անհրաժեշտ հիմքեր չկան»,- նշեց Վարոսյանը:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում