Եգիպտոսը պաղեստինյան ուժերին և Իսրայելին առաջարկել է մայիսի 20-ից հրադադար հաստատել, ինչը հավանության է արժանացել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից

Եգիպտոսը պաղեստինյան ուժերին և Իսրայելին առաջարկել է մայիսի 20-ից հրադադար հաստատել, ինչը հավանության է արժանացել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից

Եգիպտոսն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին առաջարկել է մայիսի 20-ից՝ Երևանի ժամանակով ժամը 07:00-ից, հրադադար հաստատել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում ունեցած իր աղբյուրին:

Հաղորդվում է, որ միջնորդական այս առաքելությունն ու հրադադար հաստատելու ժամանակահատվածը համաձայնեցվել է ամերիկյա կողմի հետ:

Եգիպտոսի իշխանություններն այժմ, ըստ աղբյուրի, սպասում են պաղեստինյան կողմի և Իսրայելի կառավարության արձագանքներին՝ հույս հայտնելով, որ ռազմական գործողություններն ու փոխադարձ հրթիռակոծություններն ու ավիահարվածները կդադարեցվեն հիշատակված ժամկետում:

Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ Եգիպտոսի՝ Գազայի հատվածում կրակը դադարեցնելու առաջարկը աջակցություն է վայելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, համաձայնություն են տվել նաև պաղեստինյան խմբավորումները: Իսրայելական կողմից պատասխան դեռ չկա: 

Եգիպտոսը նաև առաջարկել է ընդունել իսրայելական պատվիրակությանը Կահիրեում՝ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում