Երևանի նորընտիր քաղաքապետը կարևորեց քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը
![Երևանի նորընտիր քաղաքապետը կարևորեց քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը](https://freenews.am/uploads/images/image_750x_61c6d2959957c.jpg)
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորում է ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ: Այս մասին նա հայտարարեց Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում:
«Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց կատարած աշխատանքն արժանի գնահատական կստանա:
Կարծիքներ