Հանուն ընտրությունների՝ Գերմանիայում կորոնավիրուսային որոշ սահմանափակումներ հանվել են

Հանուն ընտրությունների՝ Գերմանիայում կորոնավիրուսային որոշ սահմանափակումներ հանվել են

Հանուն ընտրությունների՝ Գերմանիայում կորոնավիրուսային որոշ սահմանափակումներ հանվել են, բայց մնացած սահմանափակումները կարող են ձգձքել քվեարկության գործընթացը, գրում է РИА Новости-ն։

Հասարակական վայրերի մեծ մասում չի կարելի առանց պատվաստման վկայականի կամ բացասական թեստի դուրս գալ, բայց դրանք չեղարկվել են ընտրատեղամասերում, որպեսզի չխախտվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

Փակ տարածքներում սակայն, դիմակի ռեժիմը պահպանվում է։

Պահպանվել են սոցիալական հեռավորության պահանջները, որոնք կհանգեցնեն գործընթացի հետաձգման, սակայն ընտրատեղամասերը կփակվեն ուղիղ 18-ին, գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Բեռլինի ընտրական հանձնաժողովից:

️Գուցե սա է պատճառը, որ շատ բեռլինցիներ, այդ թվում ՝ Մերկելը, նախընտրել են քվեարկել փոստով,- գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում