Ոստիկանությունը Լոռու մարզում իրականացված գործողության արդյունքում հայտնաբերել է զենք-զինամթերք և թմրանյութեր
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները փետրվարի 2-ին իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։
Նշվում է, որ հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, դանակներ, սվին, զրահաբաճկոն և այլն։
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ միջոցառումները, որոնք միտված են հանցավորության դեմ պայքարին, շարունակական են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ