Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք՝ որպես դիվանագետներ. Մարուքյանը՝ ադրբեջանցի դիվանագետին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր «Թվիթերի» միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ Փերվին Միրզազադեի հոդվածին, որտեղ ադրբեջանցի դիվանագետը խեղաթյուրել է Մարուքյանի խոսքերը և ներկայացրել ապատեղեկատվություն:
«Փերվին, ես այնքան զգացված եմ, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունն ուսումնասիրելու համար։ Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերին անձնական վիրավորանքներ հնչեցնելը վատ բանի մասին է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։ Համոզված եմ, որ Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք՝ որպես դիվանագետներ»,-գրել է Մարուքյանը:
Կարծիքներ