Նա և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել. Խաժակյանը՝ քաղաքական սպանությունների մասին Մուրազիի գրառմանը

Նա և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել. Խաժակյանը՝ քաղաքական սպանությունների մասին Մուրազիի գրառմանը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խմբագիր Բորիս Մուրազիի՝ ավելի վաղ արված գրառմանն այն մասին, թե «Պատմությունը ցույց է տվել, որ պետության անվտանգության ապահովման համար լինում են ժամանակներ, երբ պետք են քաղաքական սպանություններ» :

Խաժակյանը գրել է, որ «Բորիսը և իր կարծիքը կիսողները քննադատում են գործող իշխանությանը ոչ ժողովրդավար լինելու համար», բայց միաժամանակ «Բորիսը և իր կարծիքը կիսողները դրական հուշեր ունեն Հայաստանում անցյալ դարձած քաղաքական սպանություններից»:

 

«Բորիսը և իր կարծիքը կիսողները նման բաներ գրելուց հետո, երբ հրավիրվում են իրավապահների մոտ այլևս մտքի եղածը չեն ասում, տեսաբաններ են դառնում...

Բորիսը և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել թե՛ քաղաքական, թե՛ լրատվական դաշտում»,-եզրափակել է Խաժակյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում