Զարեհ Սինանյանը Բելառուսում հանդիպել է «Անիվ» հայագիտական հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ

Զարեհ Սինանյանը Բելառուսում հանդիպել է «Անիվ» հայագիտական հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ

Բելառուսում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանի հետ։

 

Զրուցակիցները կարևորել են հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների դերը համայնքային կյանքի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

 

Այս համատեքստում ընդգծվել է «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակվող գիտական աշխատությունների կարևորությունը, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար նահատակված հայ մարտիկների սխրանքները Բելառուսի հասարակության շրջանում ճանաչելի դարձնելու գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում