Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում. ոստիկանությունից

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում. ոստիկանությունից

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 29-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Ինեսսա Պ.-ն, որը օգոստոսի 26-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում