Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ոստիկանությունը՝ Գյումրու դեպքի մասին
ՀՀ ոստիկանությունն այսօր Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված տեղեկատվություն է տարածել:
«Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:
Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:
Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել: Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:
Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ