ԴԺՀ-ում ընդհանուր մոբիլիզացման անհրաժեշտություն չեն տեսնում
Այժմ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացում անցկացնելու անհրաժեշտություն չկա: Ապրիլի 7-ին հայտարարել Է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը:
Ավելի վաղ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչությունը հայտարարել Էր Դոնբասի հանրապետության տարածքում զորակոչ սկսելու մասին: Վարչության տվյալներով՝ այժմ դրա համար գործի Է դրվել արդեն 200 մարդ: Նրանք բոլորը մասնակցելու են կամավոր:
«Այժմ ընդհանուր մոբիլիզացում անցկացնելու անհրաժեշտություն չկա»,-ասել Է Պուշիլինը՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա նշել Է, որ գործող ռազմականացված եւ զինվորական ստորաբաժանումները բավարար են առաջադրանքները կատարելու եւ իրադրության փոփոխությանը հակազդելու համար:
Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնբասի մարզում Շումի ավանի մերձակայքում տեղի ունեցած գնդակոծության ժամանակ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Զելենսկին հայտարարել Է, որ առաջիկայում իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (բացի Ուկրաինայից, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ԴԺՀ-ում նաեւ հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին:
Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասի վրա Կիեւի լայնամասշտաբ գրոհի հնարավորությունը, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ Է»: ԴԺՀ-ում հայտնել են, որ ապրիլի 3-ին երեխա Է զոհվել այն բանից հետո, երբ Կիեւի ուժայինները կիրառել են պայթուցիչ սարքով անօդաչու:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Դոնբասում ուժերի շփման գծում իրականությունն անհանգստացնող Է, ուկրաինացի զինվորականների սադրանքները բազմաթիվ են: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց օգտագործում Է իր ազդեցությունը համաձայնությունների կատարման համար:
Մոսկվան քանիցս հայտարարել Է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում եւ շահագրգռված Է այն բանում, որպեսզի Կիեւը հաղթահարի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ