Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ

Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։



Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու 2024 թ. տնտեսական աճի մարտահրավերները, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։  

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև ներդրումային և արտահանման քաղաքականությանը, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, օրենքների կիրարկման խնդիրներին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ։

ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 175 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: ԱԱՊՀ-ի նպատակն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում