Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը վերջին րոպեներին փրկեց խաղը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների հավաքականին։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հաշիվը 37-րդ րոպեին բացեց դաշտի տերերը, սակայն 44-րդ րոպեին Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով խփեց պատասխան գոլը։
Հանդիպման ավարտին՝ 85-րդ րոպեին, Ֆարերյան կղզիների հավաքականը կրկին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Պետրակովի սաները, սակայն, չհաշտվեցին այս հաշվի հետ, և հանդիպման 93-րդ րոպեին Գոռ Մանվելյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Ավելին անել, սակայն, չհաջողվեց՝ 2։2։
Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Կարծիքներ