ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստ անցկացնելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստ անցկացնելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ պաշտպանել է ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ նիստ անցկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով՝ հաղորդում է РИА Новости-ն։

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները խնդրել էր այդ օրակարգով հանդիպում անցկացնել հունվարի 31-ին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է քննարկել Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ենթադրյալ «սպառնալից պահվածքը» և սահմանին ռուսական ռազմական ներկայության «ուժեղացումը»։

Միաժամանակ ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին՝ հրաժարվել սադրիչ կոչերից ու գործողություններից, որպեսզի հնարավոր լինի մեծացնել ուկրաինական հակամարտության կարգավորման շանսերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում