Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր նախագահին եւ վարչապետին

Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր նախագահին եւ վարչապետին

Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաուին եւ կառավարության ղեկավար Մոքթար Ուանին: Նրանց մայիսի 25-ին տեղափոխել են Բամակոյի մերձակայքում գտնվող Կատիի ռազմակայան: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:

Անցումային կառավարությունը հրաժարական Է տվել մայիսին, եւ ժամանակավոր նախագահը նախարարների կաբինետի ղեկավարին հանձնարարել Է ձեւավորել նոր կառավարություն: Այն, որ նոր նախարարների կաբինետը ձեւավորվել Է, հայտնի Է դարձել մայիսի 24-ին: Դրա կազմի մեջ մտել են ներքին անվտանգության նախարար Մոդիբո Կոնեն եւ պաշտպանության նախարար Սադիո Քամարան: Նրանց հեռացնելու համար ոչ մի պատճառ չի ներկայացվել, բայց այդ քայլը խորհրդանշել Է տարաձայնությունների ուժեղացումը անցումային կառավարության ներսում: Ժամանակավոր նախագահի եւ վարչապետի ձերբակալումը, հնարավոր Է, արձագանքն Է դարձել ավելի վաղ հրապարակված նոր կառավարության կազմին:

Ներկայում ոչ մի մեկնաբանություն չկա ժամանակավոր նախագահից եւ վարչապետից: Մինչդեռ Մալիի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել Է, որ «հաղորդագրություն Է ստացել Բամակոյում ռազմական ակտիվության ուժեղացման վերաբերյալ» եւ մայրաքաղաքում գտնվող ամերիկացիներին կոչ Է արել՝ սահմանափակել իրենց տեղաշարժերը: Երեկվանից փողոցներում անկարգություններ են սկսվել: Ավելի վաղ երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան պաշտոնաթող Է եղել զինվորականների ճնշման ներքո: Հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը ցուցադրվել Է ազգային հեռուստատեսությամբ: Քեյթան հայտարարել Է, որ «չի ցանկանում արյուն հեղել իր պաշտոնում մնալու համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում