Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Կարծիքներ