Հայաստանի 6 մարզի 13 համայնքում կիրականացվեն մոտ 15 սուբվենցիոն ծրագրեր

Հայաստանի 6 մարզի 13 համայնքում կիրականացվեն մոտ 15 սուբվենցիոն ծրագրեր

ՀՀ կառավարությունը փետրվարի 23-ի նիստում Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացնելու որոշում է ընդունել. 13 համայնքում կիրականացվեն մոտ 15 սուբվենցիոն ծրագրեր:

Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը: 

«Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի արդյունքում հանրապետությունում կառուցվել/նորոգվել է շուրջ 97 կմ համայնքային ճանապարհ՝ ասֆալտապատմամբ և 16 կմ ճանապարհ՝ սալարկմամբ։

2021 թվականին սկսվել  են 27 մանկապարտեզների կառուցման և նորոգման աշխատանքներ․ 4 կառուցում, 4 վերակառուցում, 14 վերանորոգում և 5-ի դեպքում՝ տարածքի բարեկարգում։ Ընդ որում՝ հենց 2021 թվականին ավարտել ենք արդեն 4 մանկապարտեզների կառուցման, 3-ի հիմնանորոգման և 7-ի վերանորոգման աշխատանքները։

Իսկ այս տարի ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի շուրջ 18,2 տոկոսը ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին ուղղված հայտեր են, իսկ 13 տոկոսը՝ նախադպրոցական հաստատությունների կառուցման/վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներն են, որոնց շրջանակներում նախատեսվում է  կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել շուրջ 173 նախադպրոցական հաստատություն, այդ թվում՝ 38-ը կառուցում և վերակառուցում»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում