Էդուարդ Աղաջանյանը և դեսպան Ֆան Յոնգը անդրադարձել են համագործակցության ընդլայնման հեռանկարներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջև համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև կապերը դրական զարգացում են ապրել:
Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը և այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:
Կարծիքներ