Չինաստանում երկրորդ և երրորդ երեխայի համար ամսական 500 յուան կվճարի պետությունը
Չինաստանի Սանչուան նահանգում պետությունը սկսել է սուբսիդիաներ վճարել երկրորդ և երրորդ երեխայի ծննդյան համար,- գրում է South China Morning Post-ը:
Մինչ երեխայի երեք տարին լրանալը, ընտանիքներին կվճարվի ամսական 500 յուան: Բացի այդ, նրանց հասանելի կլինի ապագա մայրերի անվճար խնամքը: Տեղական գործատուներին կառաջարկվի նաև խթանել պտղաբերությունն ու երեխաների խնամքի ծառայություններ մատուցել:
Այս միջոցառումը կապված է Չինաստանում ծնելիության անկման հետ, իշխանությունները մտավախություն ունեն, որ սա պատճառ կդառնա աշխատունակ քաղաքացիների թվի նվազման և տնտեսության բեռի ավելացման:
Կարծիքներ