ԲԴԽ անդամները ՌԴ Արդարադատության համալսարանի պատվիրակության անդամներին են ներկայացրել դատաիրավական ոլորտի ներկա վիճակը

ԲԴԽ անդամները ՌԴ Արդարադատության համալսարանի պատվիրակության անդամներին են ներկայացրել դատաիրավական ոլորտի ներկա վիճակը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանն այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Պետական Արդարադատության համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին իրավաբաններ և դատավորներ: Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից:

«Պատվիրակության անդամները, մինչ Երևան գալը, նման հանդիպումներ են ունեցել նաև Գերմանիայի Սահմանադրական դատարանի, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ ներկայացուցիչների հետ:

Այսօրվա հանդիպմանը Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրին ՀՀ-ում դատաիրավական ոլորտի ներկա վիճակը, Բարձրագույն դատական խորհրդի գործառույթները, դատական իշխանության՝ որպես անկախ մարմնի գործունեությունը:

Անդրադարձ կատարվեց նաև դատավորների նշանակման կարգին, պաշտոնավարման տևողությանը, ծանրաբեռնվածությանը, քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում