Մյանմայի հյուսիսում սողանքի հետեւանքով զոհվել է 1, անհետ կորել՝ 15 մարդ
Մյանմայի հյուսիսում՝ Կաչին նահանգում, սողանքի հետեւանքով զոհվել է 1, անհետ կորել՝ 15 մարդ, գրում է Սինխուան:
«Սողանքը տեղի է ունեցել լեռնարդյունաբերական թափոնների փլուզման հետեւանքով, երբ նեֆրիտ հավաքողներն աշխատում էին Կաչին նահանգի Հպաքանթ գյուղի Սեյքմու համայնքի հանքափորում, որի հետեւանքով տուժել է ութ մարդ»,-հայտարարել է Վայ Խար գյուղի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Քուավ Մինը:
Բազմաթիվ բնակիչներ տարածաշրջանում վաստակում են նեֆրիտի արդյունահանման միջոցով: Սողանքների մեծամասնությունը պայմանավորված է պոչամբարների եւ ամբարտակների ավիրմամբ: Մահվան ելքով խոշոր սողանք էր տեղի ունեցել 2020 թվականի հունիսին, որի հետեւանքով զոհվել էր առնվազն 174 մարդ, եւս 54 մարդ տուժել էր:
Կարծիքներ