Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հուլիսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 45-ամյա Արմեն Ն.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Ն.-ն փոխանցվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին:
Կարծիքներ