Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ:  Փաշինյանն այս մասին տեղեկացրեց Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն` համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, իսկ դեկտեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում