ԵՄ-ն Լուկաշենկոյին սպառնում է պատժամիջոցներով
Եվրամիությունը պահանջել է, որպեսզի Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն դադարի միգրանտների հարցով շանտաժի ենթակել Լիտվային, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Միգրանտների և փախստականների գործիքայնացումը միանգամայն անընդունելի է։ Օգնության կարիք ունեցող մարդկանց օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար խախտում է եվրոպական հիմնարար արժեքներն ու սկզբունքները»,-ասել է Բորելը։
Երեկ հաղորդվել էր, որ Լիտվան խնդրել է ԵՄ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների հոսքի պատճառով։
Կարծիքներ