«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատեց օրինագիծը». Էդմոն Մարուքյան

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատեց օրինագիծը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր քայլ Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար

Այս բարի մարդու և նրա գործընկերների շնորհիվ քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որն առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հուսով ենք, որ նախագիծը նույնությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Մենք բարձր ենք գնահատում Վաշինգթոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության ջանքերը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամների, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում