Իրանը պատրաստ է Հարավային Կովկասում ապահովել ռազմավարական անվտանգություն՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը. Ռաիսի
Իրանը պատրաստ է ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը:
Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:
Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը։
Ռաիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը՝ հավելելով, որ արտաքին ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլ նաև ավելի լուրջ մարտահրավերներ է բերում:
Նա իր աջակցությունն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործումը ջանքեր է պահանջում, և երկու երկրների տնտեսական հարցերով համատեղ հանձնաժողովը պետք է դրանց հետամուտ լինի:
Կարծիքներ