Ռուսաստանում ձերբակալել են ուկրաինացի նեոնացիստների 60 կողմնակիցների. ԱԴԾ
Ռուսաստանի 23 շրջաններում ձերբակալել են ուկրաինական նեոնացիստական «Մ. Կ. Ու.» խմբավորման 60 կողմնակիցների, այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:
«ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ 23 տարածաշրջաններում ձերբակալվել են ուկրաինական նեոնացիստական երիտասարդական «Մ. Կ. Ու.» խմբավորման 60 կողմնակիցներ։ Այդ խմբավորումը ստեղծվել է Ուկրաինայի քաղաքացի Եգոր Կրասնովի վերահսկողության ներքո, Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ, զանգվածային սպանություններ և ծայրահեղական հանցագործություններ կատարելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածներից առգրավվել է որսորդական զենք և ռազմամթերք, որոնք առանց անհրաժեշտ լիցենզիաների են եղել, ինքնաշեն հրազեն և սառը զենք, կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն Կրասնովի հետ, «ուղիղ գործողության» ֆոտո- տեսագրություններ` դրանց անցկացման և հավաքագրման հրահանգներով:
Անցած դեկտեմբերին ԱԴԾ - ն հայտնել էր, որ տարբեր քաղաքներում «Մ. Կ. Ու.»–ի միանգամից 106 կողմնակիցների է ձերբակալել: Եգոր Կրասնովն այժմ հեռակա կարգով կալանավորվել է Բասմանի դատարանի կողմից՝ երկու և ավելի անձանց սպանության մեղադրանքով։
Կարծիքներ