Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Ք վեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 103 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում