Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին

Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին

Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը մայիսի 3-ին սկսել է Trojan Footprint-21 ամենամյա զորավարժությունները, որին Վրաստանն առաջին անգամ մասնակցում է որպես հյուրընկալող երկիր:

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ ընդլայնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների փոխգործունակությունը, բարելավել Հատուկ գործողությունների ուժերի հնարավորությունը  բազմաթիվ սպառնալիքի նկատմամբ, նաև հեշտացնել «պայմանական ուժերի» հետ ինտեգրումը:

Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերը:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայինները (Կանաչ բերետավորները), Վրաստանի հատուկ գործողությունների ջոկատների հետ, մարտավարական պատրաստություն կանցնեն Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի տարբեր վայրերում: Զորավարժությունները կավարտվեն մայիսի 14-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում