Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել. բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ:
Այս ասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մայիսի 25-ին, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացելու կասկածանքով, մայրաքաղաքի Արարատյան փողոցից բերման է ենթարկվել Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ:
Նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա վեց տարա` լցված «ալֆա-փի վի փի» և «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներով՝ ընդհանուր 11 լիտր:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, երիտասարդը ձերբակալվել է: Նրա բնակավայրում կատարվել է խուզարկություն: Հայտնաբերվել է մեկ մետաղյա տարա` լցված մոտ 2,5 լիտր «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով:
Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ