Bank of America-ն ամենաարագ տեմպերով նավթի գների աճ է կանխատեսել
Bank of America-ն 1970-ական թվականներից առաջին անգամ առաջիկա երեք տարում ամենաարագ տեմպերով Brent նավթի գների աճ է կանխատեսել, այն կարող է հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլարի, հաղորդում է The National-ը՝ հղում անելով բանկի հաշվետվությանը:
Բանկի վերլուծաբանները նշում են, որ համաշխարհային արտահանման եւ արդյունաբերական արտադրության վերսկսումը հիմքեր են տալիս կարծելու, որ նավթի պահանջարկը կվերականգնվի ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր:
Bank of America-ն փոխել է նաեւ 2021 թվականին գների կանխատեսումը՝ նշում է Reuters-ը: Բանկը կանախտեսում է, որ այս տարի Brent տեսակի նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց միջինում 60 դոլար: Ընդ որում, բանկի վերլուծաբանները լանխատեսում են WTI տեսակի նավի գների աճ այս տարի միջինում մինչեւ մեկ բարելի դիմաց 57 դոլար: Brent-ը եւ WTI-ն վերջին մեկ ամսում թանկացել են 18,6 եւ 18 տոկոսով, համապատասխանաբար:
Կարծիքներ